Արոնյանը միանձնյա գլխավորում է Grand Chess Tour-ը

Արոնյանը միանձնյա գլխավորում է Grand Chess Tour-ը

PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Grand Chess Tour-ի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը: Նա 10 միավոր է վաստակել:

5-րդ տուրում Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:Նա խաղացել է սևերով ու առավելության հասել 35-րդ քայլում: 6-րդ տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Լեյներ Դոմինգեսի հետ, իսկ 4-րդ տուրում՝ նույնպես ոչ ոքի չինացի Դին Լիրենի հետ:

Մագնուս Կարլսենն ու Դին Լիրենը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը 4-ական միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---