// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել ԵԱ թիմային առաջնության 3-րդ լիգայում

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել ԵԱ թիմային առաջնության 3-րդ լիգայում

PanARMENIAN.Net - Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Սկոպյեում ավարտված Եվրոպայի թիմային առաջնության երրորդ լիգայի հաղթող։ Նա ցույց է տվել 16.46 մետր արդյունք՝ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի և երրորդ տեղը զբաղեցրած մոլդովացի մարզիկներից։

Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։ Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47): Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել արծաթե մեդալ, իսկ Էլլադա Ալավերդյանը կանաց 3000 մետր խոչընդոտավազքում 11:08:01 արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

ՀՀ ընտրանին թիմային 6-րդ տեղն է զբաղեցրել:

 Ուշագրավ
Արծաթ են նվաճել Շանթ Խաչատրյանը և Սահակ Հովհաննիսյանը
Արոնյանը 36 հնարավորից վաստակել է 22 միավոր
5-րդ տուրում Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին
Կարեն Խաչանովը կամային հաղթանակ է տարել Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ