H&M-ն ու Zara-ն փակում են մի շարք խանութներ՝ առցանց վաճառքը խթանելու համար13 օգոստոսի 2019 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Hennes & Mauritz ընկերությունը, որը Monki, Weekday և այլ ապրանքանիշերի սեփականատերն է, և Inditex-ը, որին են պատկանում Zara-ն, Bershka-ն և Pull & Bear-ը, սկսում են կրճատել իրենց մանրածախ խանութների քանակն առցանց վաճառքի մասնաբաժինն ավելացնելու նպատակով: 2018-ին H&M-ին հաջողվել է հավասարեցնել վաճառքներն՝ այդ թվում նաև 140 խանութ փակելով: Ընկերությունը հավատարիմ է մնում այս ռազմավարությանը և մտադիր է ապագայում ևս 130-175 մանրածախ խանութ փակել: Zara-ն, իր հերթին, 2018-ին 355 խանութ է փակել և մտադիր է փակել ևս 250-ը, թեև դրան զուգահեռ մտադիր է վաճառքի նոր 300 կետ բացել, գրում է Buro274-ը Hypebeast-ի վրա հղումով: Hennes & Mauritz-ը և Inditex-ը շեշտը դնում են համացանցում առևտրի վրա: Օրինակ, H&M-ը խոստացել է նորացնել իր e-commerce-հարթակները և հավելել է առցանց պատվերների հնարավորություն Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ-ի, Լիբանանի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Իսրայելի, Սերբիայի և Ինդոնեզիայի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |