Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

PanARMENIAN.Net - Երևանում 71 հարկանի երկնաքեր կառուցելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվություն կամ այլ որևէ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկանի շենք կկառուցվի, որն անմոռուկի տեսք կունենա։ Շենքի շինարարության նախաձեռնողը հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է։ Վերջինիս տնօրեն Մերի Մկրտչյանի խոսքով շենքը բազմաֆունկցիոնալ է լինելու․ շրջակայքում կլինի մոտ 200 հեկտար ծիրանի այգի, կլինեն նաև խաղահրապարակներ և հանգստի գոտի։

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին
Համեմատության համար հուլիսի 28-ի տվյալներով արված թեստերի 22․6%-ն է եղել դրական։
Հրապարակվել է Տավուշում մարտերի ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի կոչը՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին։