Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան21 օգոստոսի 2019 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան՝ օգոստոսի 21-ին «Վրաստանի օդանավակայանների միավորումն» ու իռլանդական լոուքոսթերը համագործակցության մասին պայմանագիր կկնքեն: Ըստ էկոնոմիկայի նախարարության, համաձայնագիրը կստորագրեն «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գեորգի Չոգովաձեն և Ryanair ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ՛Բրայենը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, հայտնում է 1tv.ge-ն: Հայտնի բյուջետային ավիաընկերությունը, որը նաև ամենախոշորներից է, ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Եվրոպա ինչպես Քութայիսի, այնպես էլ Թբիլիսիի միջազգային օդանավակայաններից: Թբիլիսի-Միլան առաջին չվեչթը ավիաընկերությունը կկատարի նոյեմբերի 6-ին: Տոմսի արժեքը՝ սկսած 19,99 եվրոյից: Ըստ տեղեկությունների, այս փուլում Թբիլիսիից Ryanair-ը թռիչքներ կիրականացնի միայն Միլան, իսկ Քութայիսից՝ իտալական Բոլոնյա և ֆրանսիական Մարսել: Ընկերությունն ու Վրաստանի իշխանությունները չվերթներ սկսելու մասին բանակցել էին դեռ 2013 թվականին։ այն ժամանակ, սակայն, գործարքը չէր կայացել Ryanair-ի, վրացական կողմի բնորոշմամբ, անհամաչափ պահանջների պատճառով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |