Հրդեհ Պետերբուրգում. Այրվող շոգենավից 300 մարդ է տարհանվել, 1 զոհ կա

Հրդեհ Պետերբուրգում. Այրվող շոգենավից 300 մարդ է տարհանվել, 1 զոհ կա

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում հրդեհ է բռնկվել «Պյոտր Չայկովսկի» զբոսաշրջային շոգենավի վրա, մեկ մարդ զոհվել է: Այդ մասին օգոստոսի 22-ի առավոտյան հայտնել է ՌԴ ԱԻՆ Պետերբուրգի վարչությունը:

Նավից 300-ից ավելի մարդ է տարհանվել՝ ուղևորներ և անձնակազմի անդամներ: «Մեկ զոհ կա, նա նավախցում է գտնվում»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը, գրում է «Ինտերֆաքսը»:

Ըստ նրա, հրդեհն առաջացել է շոգենավի առաջին տախտակամածում, երբ նավը կայանված էր Օկտյաբրսկի ափի Սոլյանոյ նավամատույցում: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---