1․303 մլրդ դրամ՝ Երևանի լուսավորությանը22 օգոստոսի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշվել է պետական բյուջեից 1․303 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծրագրի շինարարական աշխատանքների համար հունվարի 11-ին կնքել է $6 մլն արժողությամբ պայմանագիր։ Սակայն շինարարական աշխատանքների դիմաց վճարային պարտավորությունները ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ միջոցներ։ Կառավարությունը նախատեսում է հատկացվող գումարը տրամադրել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի միջոցներից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ ծրագրի շրջանակում դեռևս ընթանում է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթաց, որը կպահանջի տևական ժամանակ։ Այդ իսկ պատճառով այդ գումարը՝ որպես ազատ մնացորդ, կուղղվի Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |