// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բախումներ ոստիկանության հետ Ֆրանսիայում` G7-ի մեկնարկից առաջ

Բախումներ ոստիկանության հետ Ֆրանսիայում` G7-ի մեկնարկից առաջ

PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 24-ի գիշերը, Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, ֆրանսիական Յուրյունում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: 4 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել:

Յուրյունը մոտ 20 կմ է հեռու Բիարիցից, որտեղ մեկնարկելու է G7 գագաթնաժողովը: Ակտիվիստները ճամբար են բացել, օգոստոսի 23-ին նրանք փորձել են ճանապարհը փակել, իսկ հետո փակել են ճամբար տանող ուղին և փոքր բարիկադներ են կառուցել: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել, գրում է Deutsche Welle-ն:

Բիարիցը մինչդեռ պահպանության տակ է և անհասանելի է ցուցարարների համար: Սակայն, շուրջն ակտիվիստների արդեն մի քանի վրանային ճամբար կա: Օգոստոսի 24-ի ցերեկը մեծ ակցիա է նախատեսվում գագաթնաժողովի դեմ:

Գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջարկեց վերականգնել ՌԴ մասնակցությունը գագաթնաժողովին, ինչին կողմ արտահայտվեց նաև Մակրոնը: Սակայն Լոնդոնն ու Բեռլինը կտրուկ դեմ հանդես եկան` կապելով դա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հետ:

 Ուշագրավ
Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում են ստեղծել միացյալ հարկային և քաղաքացիական օրենսգրքեր
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը