The Parov Stelar Band-ը ելույթ կունենա Երևանում (վիդեո)

The Parov Stelar Band-ը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - The Parov Stelar Band-ը ելույթ կունենա Երևանում: Խումբը կմասնակցի Հայաստանում կայանալիք Silk Note փառատոնին:

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Հրազդան» մարզադաշտում: «Ստացեք էներգիա , զգացեք ռիթմը և պարզապես վայելեք լավ երաժշտություն»,-ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում:

Այս համերգի հնարավորությունը ստեղծվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ջանքերով

Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել silknote.org կայքից:

The Parov Stelar Band-ը ավստրիացի Մարկուս Ֆյուրեդերի նախագիծն է: Electro Swing ժանրի հեղինակները միախառնել են XX դարի 30-50-ականների հիասքանչ ռետրոն և ժամանակակից էլեկտրոնիկան: Խումբը միշտ կենդանի կատարումներով է հանդես գալիս, թեև էլեկտրոնային երաժշտությունը դա չի պահանջում: Նրանք էկլեկտիկայի վարպետության բարձր մակարդակ են ցուցադրում՝ նվագելով սոուլ և հաուս, ջազ և բրեյքբիթ, սվինգ և IDM:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---