ՀՀ ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնային հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեօավարի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնային ուղղությունները, նախատեսվող տարաբնույթ միջոցառումներն ու դրանց հետ կապված անելիքները: Անդրադարձ է եղել նաեւ Կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքին: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է ՀԱՊԿ-ի հետագա զարգացման եւ գործունեության ակտիվացման հարցում Հայաստանի հետեւողականությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---