Մխիթարյան. «Ռոման» գերազանց շանս է

Մխիթարյան. «Ռոման» գերազանց շանս է

PanARMENIAN.Net - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Կիսապաշտպանն արդեն առաջին բառերն է ասել որպես նոր ակումբի անդամ:

«Ինձ համար սա նոր էջից սկսելու գերազանց շանս է: «Ռոման» լավ ակումբ է, ես շատ բան գիտեմ ակումբի մասին և կարծում եմ, որ միասին մենք կկարողանանք հասնել նպատակներին»,-ասել է Մխիթարյանը, գրում է «Ռոմայի» պաշտոնական էջը:

Նոր թիմում Մխիթարյանը կխաղա 77 համարի տակ:

«Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում» նրա թիվը 7-ն էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---