Ուկրաինայում չեղարկել են պատգամավորների անձեռնմխելիությունը

Ուկրաինայում չեղարկել են պատգամավորների անձեռնմխելիությունը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը:

Փաստաթղթով դա նախատեսվում է անել 2020-ից: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի խորհրդարանի ղեկավարը, որից հետո այն կներկայացվի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրմանը, գրում է ՌԲԿ-Ուկրաինան:

Օրինագծին կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Պատգամավորները ոտնկայս ծափահարել են օրենքի ընդունմանը:

Օրինագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2017-ին, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք և պետք է կյանքի կոչվեր 2020-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---