ԵՊԲՀ ռեկտորը դատի կտա Արսեն Թորոսյանին

ԵՊԲՀ ռեկտորը դատի կտա Արսեն Թորոսյանին

PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, ինչ պահանջներ են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական, ազատ անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,-ասել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, հայտնում է Panorama.am-ը։

Սեպտեմբերի 3-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից: Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում նա այդ ամենն իր դեմ ուղղված արշավ է համարել՝ հայտարարելով, որ այն կազմակերպել է Արմեն Մուրադյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---