Աշոտ Վարդապետյանը՝ շախմատի Աշխարհի գավաթի գլխավոր մրցավար![]() 4 սեպտեմբերի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Վարդապետյանը գլխավոր մրցավարի աշխատանք կատարել է նաև Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ (2012-ին) և Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն (2012-ին) աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերում: Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա աշխարհի գավաթի խաղարկությունում: «Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին շրջանում Լևոն Արոնյանը կմրցի եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, Ռոբերտ Հովհաննիսյանն ուժերը կչափի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը կհանդիպի իրանցի Ալիրեզա Ֆիրուզջային: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |