Որքանով կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը հունվարի 1-ից

Որքանով կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը հունվարի 1-ից

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանում է տարածել այն մասին, թե որքանով կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ․ հունվարի 1-ից:

Հայաստանի համար մինչև վերոնշյալ ժամկետը գործում էր անցումային շրջան՝ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով։ Այժմ շրջանն ավարտվում է։

Ըստ այդ, նոր ավտոմեքենաների համար 2020-ի հունվարի 1-ից ՀՀ համար գործող մաքսատուրքը կկազմի 15%։

5-7 տարեկան, մինչև 3000 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի 20%, սակայն ոչ պակաս, քան 0․44 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։

Նույն տարիքի մեքենաները 3 խորանարդ լիտրից մեծ աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի նույն 20 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 0․8 եվրո՝ յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար։

7 տարեկանից հին մեքենաների մաքսատուրքը կազմելու է 1․4-1․6 եվրո՝ 1 խորանարդ սանտիմետրի համար։ Առավել մանրամասն կարգին կարելի է ծանոթանալ Եվրասիական հանձնաժողովի կայքում։

ԵՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանը ստացել է իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատար ավտոմեքենայի համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10%, ինչն էականորեն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---