Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը պակասել է գրեթե 5 անգամ

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը պակասել է գրեթե 5 անգամ

PanARMENIAN.Net - 2019 թ հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (այսինքն, ՕՈւՆ գծով ստացումների ու մարումների տարբերությունը) կազմել է մոտ $7.8 մլն՝ 2018-ի նույն ժամանակահատվածի մոտ 38․7 մլն-ի դիմաց, կրճատվելով մոտ 5 անգամ։ Այս մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, ընդամենը ներդրումները (այսինքն, ներառյալ ուղղակի ու պորտֆելային ներդրումները, այդ թվում՝ վարկերն ու ծառայությունների դիմաց վճարվելիք գումարները) կտրուկ աճել են՝ հասնելով մոտ $97.8 մլն-ի։ 2018-ին նույն ցուցանիշը բացասական էր՝ երկիրը գրանցել էր բացարձակ արտահոսք՝ մոտ $24.5 մլն չափով։

2018-ի 1-ին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքերի առյուծի բաժինը՝ մոտ $20.6 մլն-ը, ապահովել էր Ջերսի կղզին, ուր գրանցված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործել փորձող Lydian-ը։ 2018-ի երկրորդ կեսին՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բնապահպանների կողմից փակվելուց հետո, հանքի շինաշխատանքները կանգ են առել՝ հասկանալիորեն, զրոյացնելով նաև Ջերսիից եկող ներդրումները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---