Հայ փրկարարները կվերապատրաստվեն ՌԴ ԱԻՆ հակահրդեհային ակադեմիայում 6 սեպտեմբերի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակիցներ կմասնակցեն ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում սեպտեմբերի 8-28 անցկացվելիք «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների և հրդեհների մարման եղանակների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացին: Դասընթացը կազմակերպվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ ԱԻՆ համագործակցության շրջանակներում՝ ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում և փրկարարական կենտրոններում ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության ծառայողների ուսուցման և վերապատրաստման պլանի համաձայն: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորել է ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |