ԱՄՆ-ում 5 մարդ է մահացել վեյփ ծխելուց

ԱՄՆ-ում 5 մարդ է մահացել վեյփ ծխելուց

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (Centers for Disease Control and Prevention, CDC) մահվան 5 դեպք են գրանցել այն մարդկանց շրջանում, որոնք էլեկտրոնային ծխախոտ են ծխել:

Ըստ տվյալների, մահացու դեպքերը գրանցվել են Կալիֆորնիա, Իլինոյս, Ինդիանա, Մինեսոտա և Օրեգոն նահանգներում: Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է հիվանդության մոտ 450 դեպք, որոնք, ենթադրաբար, վեյփ ծխելու հետևանք են, գրում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները սկսել են լրջորեն վերլուծել թոքային հիվանդությունները, բացահայտելու համար դրանց կապը էլեկտրոնային ծխախտոներ օգտագործելու հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---