Թրամփն ուզում է դադարեցնել օգնությունն ԱՄՆ-ին ոչ լոյալ երկրներին

Թրամփն ուզում է դադարեցնել օգնությունն ԱՄՆ-ին ոչ լոյալ երկրներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերանայել այլ երկրներին օգնության տրամադրման մեխանիզմը: Թրամփն ուզում է, որ Վաշինգտոնը գումար հատկացնի միայն «բարեկամներին և դաշնակիցներին», որոնք, օրինակ, սատարում են Ամերիկային միջազգային վեճերում և չեն աջակցում երկրի հակառակորդներին, օրինակ, Չինաստանին, գրում է «Կոմերսանտը» Politico-ի վրա հղումով:

ԱՄՆ որոշման պատճառով կարող են տուժել երրորդ աշխարհի երկրները, մասնավորապես, Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրները: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ցանկանում է դադարեցնել օգնության ծրագրերը, որոնք ուղղված են աղքատության և ռասիզմի դեմ պայքարին՝ համարելով այդ ծրագրերը չհաջողված:

Հայտնի չէ, թե երբ ԱՄՆ-ն պաշտոնապես կհայտարարի իր ծրագրերի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---