Ռոման Բաբայանը Մոսկվայի քաղաքային Դումայի անդամ է ընտրվել 9 սեպտեմբերի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հայազգի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը սեպտեմբերի 8-ին կայացած ՌԴ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վերջինս ինքնաառաջադրված թեկնածու էր։ Բաբայանը հաղթել է՝ առաջ անցնելով մրցակից Անաստասիա Ուդալցովայից մոտ 2500 ձայնով։ «Ձայնի իրավունքը» հաղորդումը ՏՎՑ հեռուստաալիքի եթերում։ Սերգեյ Դորենկոյի մահից հետո ղեկավարել է «Խոսում է Մոսկվան» ռադիոալիքը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 21․04%։ Ընդդիմությունը կստանա 45 մանդատից 20-ը։ Ընդդիմադիր թեկնածուների մեծ մասի մասկանցությունն ընտրություններին արգելվել էր, ինչը Մոսկվայում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Ամռան ընթացքում անցկացված անհնազանդության ակցիաների արդյունքում հազարավոր մարդիկ բերման էին ենթարկվել, մի քանիսը դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության ու «զանգվածային անկարգությունների» մասնակցելու մեղադրանքներով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |