Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Նախիջևանում

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Նախիջևանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի կայազորի երկկողմ եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով:

«Առաջին փուլում զորամիավորումներն ու գործնական գործողությունների մասնակից զորամասերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու նպատակով հանվել են տեղակայման վայրից ուսումնամարտական տագնապով և դուրս բերվել զորավարժությունների շրջաններ»,-ասվում է հայտարարության մեջ:

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 14-ը:

Սեպտեմբերի 2-6-ը Բաքվում անցկացվել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները համակարգչային աջակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---