«Նորքի խմբի» ղեկավարը գրավով ազատ է արձակվել

«Նորքի խմբի» ղեկավարը գրավով ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Նորքի խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանին 1 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է «Հետքը»։

Վարդանյանը կալանքի տակ մնացող խմբի միակ անդամն էր՝ մնացածները բաց էին թողնվել 2018-ի հեղափոխությունից հետո։

Արթուր Վարդանյանն իր խմբի մեծ մասի հետ ձերբակալվել էր ԱԱԾ ու ոստիկանության համատեղ գործողության արդյունքում 2015-ի նոյեմբերի 25-ին։

20 հոգի, որոնց թվում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մեղադրվել էին փաստացի իշխանությունը տապալելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության, խումբը պատրաստվում էր օդում խոցել նախագահի ինքնաթիռը, գրոհել կառավարությունը, ԱԺ-ն, Հանրային հեռուստատեսությունն ու այլ ռազմավարական նշանակության շինություններ ու զավթել իշխանությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---