// IP Marketing video - START// IP Marketing video - END

«1000 դրամների» հիմնադրամը կհատուցի ոչ միայն առաջնագծում զոհված և հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին

«1000 դրամների» հիմնադրամը կհատուցի ոչ միայն առաջնագծում զոհված և հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության մասով նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել, որը թույլ կտա հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում, այլ նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին։

Այս մասին է հայտարարել պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծորուն Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Իր խոսքերով՝ նպատակն է հոսքերի մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ ու հատուցել ավելի վաղ ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին։ «Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ հնարավոր չէ լուծել հիմնադրամի միջոցներով և օրենքի սահմաններում։ Եթե մենք մոտենալու ենք ներքին շեմին, (իսկ մեզ համար շատ սկզբունքային է, որ հասնենք 1992 թվական), հասկանալի է, որ այդ դեպքում ունենալու ենք բավական մեծ թիվ։ Դրա համար համապատասխան գումար, բնականաբար, պետք է լինի», - նշել է նա։ բանախոսը։

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն, ի հերթին, հայտնել է, որ հիմնադրամում հավաքագրվել է մոտ 18 մլրդ դրամ գումար, կատարվել է 1․3 մլրդ դրամի հատուցում։ Aravot-ի հաղորդմամբ, նա նշել է, որ 2017 թ․ հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է հատկացրել ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ստացած զինվորի ընտանիքների։ Գումարի մեծ մասը գոյացել է աշխատողների աշխատավարձից վճարվող 1000 դրամներից։

Ավետիքյանը «Տեսանք, որ հնարավորություն ունենք փոխհատուցել նաև 2015-16 թվականներին գրանցված դեպքերի համար ու նման որոշում կայացրեցինք։ Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մի կարևոր որոշում ընդունեց՝ հատուցումներ կատարել 2008-ից 2014 թվականների դեպքերի մասով: Այսինքն, մենք աստիճանաբար ետ ենք գնում եւ ուզում ենք հասնել բոլոր այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից առաջ»,- ասել է նա։

 Ուշագրավ
Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում են ստեղծել միացյալ հարկային և քաղաքացիական օրենսգրքեր
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը