Ալեքսանյան. Վնասվածքը խանգարեց, բայց դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ՝ ուրախանալու18 սեպտեմբերի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Կողոսկրի վնասվածքի պատճառով մարզիկը չէր մասնակցել առաջնության եզրափակիչ գոտեմարտին՝ վերցնելով միայն առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը: «Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- Instagram-ի իր էջում գրել է ըմբշամարտիկը: Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել առաջնության 1/8–րդ եզրափակիչում թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ գոտեմարտի ժամանակ: Դրանից հետո նա ևս երկու գոտեմարտ էր անցկացրել Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ՝ 97 կգ քաշային կարգում նվաճելով փոխչեմպիոնի կոչումը և 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով նա չի չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |