Մեդվեդեւն Ալիեւի հետ քննարկել է Ղարաբաղի հիմնախնդրի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հեռանկարները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի մասնակցությամբ ղարաբաղյան կարգավորման հարցով ծրագրվող բարձր մակարդակով հանդիպման մոտակա հեռանկարի նախապատրաստման գործնական հարցերը:



Նախօրեին ավարտվել է Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են բանակցային գործընթացի առաջխաղացմանը: «Ամենամոտ ժամանակում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կանցկացվի ՌԴ-ում»,- ասել է Մեդվեդեւը` ավելացնելով, որ Ռուսաստանն այսուհետ էլ շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---