Փաշինյան. Որոշ եկեղեցականներ ասում են՝ եկեք քանդենք կառավարության ոտքի տակ

Փաշինյան. Որոշ եկեղեցականներ ասում են՝ եկեք քանդենք կառավարության ոտքի տակ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին։

«Երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք, ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարության ոտքի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է։ Երբ մենք ասում ենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ, նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն»,- նշել է Նիկոլ Փաշինայնը։

Փաշինյանի խոսքով՝ այս հարցում իր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել. եկեղեցին կառավարում է իր ծխական կառույցների միջոցով և պետք է շարունակի այդպես լինել: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին, ինչը չի նշանակում, թե կառավարությունը եկեղեցու հետ քննարկումներ չի անում: Վարչապետը, եզրափակելով հարցի պատասխանը, նշել է, որ մեծ տեղ են տալիս պատմության մեջ Հայ առաքելական եկեղեցու ունեցած դերին, և եկեղեցին ինքը պետք է ասի, թե ինչ գործերում է ակնկալում կառավարության աջակցությունը:

Վարչապետը միաժամանակ նշել է, որ պատմության մեջ ամեն ինչ միանշանակ չէ՝ հիշեցնելով, որ Պապ թագավորին համարում են Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկը, մոռանալով, որ եկեղեցու ինքնուրույնությունը Պապ թագավորի որոշմամբ է եղել. մինչև այդ մեր կաթողիկոսները Կեսարիայում Տիեզերական եկեղեցուց էին ստանում իրենց պաշտոնը:

«Իսկ Պապ թագավորը, որը համարվում է Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ թշնամին, կամային որոշմամբ ասաց, որ մեր կաթողիկոսները պետք է ընտրվեն մեր երկրում։ Այստեղից դիլեմաներ կան, թե ինչն է պատճառը, որ Պապ թագավորին այդպես են համարում, բայց պետք հռետորիկայի մեջ խորանալ և պատճառները հասկանալ։ Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ուզո՞ւմ ենք, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, եթե պարզվի, որ հայ ժողովուրդը ուզում է, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կառավարությունը կքննարկի՝ ինչպես բավարարի այդ պահանջը և ինչպիսի գործնական հնարավորություններ կան»,-նշել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ կառավարությունը ժողովրդավարական, օրինական կառավարություն է ու հավելել, որ իրենց ժպիտները, հարգանքը որպես թուլություն ընկալողները ժողովրդին են ընկալում որպես թույլ, անկամ, անկարծիք սուբյեկտ:

Կարդացեք նաև․ Իշխանությունն ու ՀԱԵ-ն՝ նույն մակույկում ու նույն մակույկը ճոճելիս

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---