Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի քառորդ եզրափակչում է

Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի քառորդ եզրափակչում է

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը դուրս է եկել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում հաղթել է վիետնամցի Լե Քուանգ Լյեմին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Դիմակայության առաջին և երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:

Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---