// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանն «Օսկարի» կներկայացնի «Էրկեն Կիշեր» ֆիլմը

Հայաստանն «Օսկարի» կներկայացնի «Էրկեն Կիշեր» ֆիլմը

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ազգային կինոակադեմիան իր ֆեյսբուքյան էջում:

«Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա որոշվել է, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը»,-ասվումէ գրառման մեջ:

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին:

«Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացել մրցանակների ևս 5 անվանակարգերում՝ Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր:

 Ուշագրավ
Չեղարկումն ի թիվս այլոց քննադատել էին Թանկյանն ու Համասյանը
Դա պայմանավորված է փոփոխական ու ցուրտ եղանակով
Նախագծի հեղինակն է Պետրոս Ծամերյանը, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը