Իրանի քաղաքացու ուղեբեռում 5.5 կգ «մեթամֆետամին» են գտել

Իրանի քաղաքացու ուղեբեռում 5.5 կգ «մեթամֆետամին» են գտել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը:

Ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին կալանավորվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---