ԱԱ. Ծանրորդ Գասպարյանը փոքր բրոնզ է նվաճել

ԱԱ. Ծանրորդ Գասպարյանը փոքր բրոնզ է նվաճել

PanARMENIAN.Net - 2019թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 5-րդ տեղն է գրավել Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում:

Երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցել է 390 կգ (178+212) արդյունք: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 6-րդն էր:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) փոքր բրոնզե մեդալի էր արժանացել պոկում վարժությունում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան նաև Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

 Ուշագրավ
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ
10 լավագույն մարզիկը 5 մլն-ական դրամով կպարգևատրվեն
Փաշինյանը նշել է, որ սպորտի զարգացումն երկրում տնտեսության զարգացման լավագույն նշանն է