Ոստիկանությանը 12 մլն դրամ կհատկացվի

Ոստիկանությանը 12 մլն դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում որոշվել է հավելյալ 12 միլիոն դրամ հատկացնել ոստիկանությանը։

Գումարը տրամադրվելու է գործադիրի պահուստային ֆոնդից՝ ոստիկանության ծախսերի ապահովման նպատակով։ Ինչպես նշվում է ներկայացված որոշման նախագծում՝ այդ գումարով ոստիկանությունը գույք և սարքավորումներ է վարձակալելու, գրասենյակին, տրանսպորտային և կենցաղային նյութեր և հագուստ է գնելու։

Որոշման նախագիծն ունի նաև գաղտնի կետեր, որոնք նախագծում հրապարակված չեն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---