«Հանճարի հետքերով». Սեպտեմբերի 29-ին Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ կլինի

«Հանճարի հետքերով». Սեպտեմբերի 29-ին Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ կլինի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29 -ին՝ ժամը 14:00-ին, Հառիճավանքում (Շիրակի մարզ, գյուղ Հառիճ) տեղի կունենա «Հանճարի հետքերով» խորագիրը կրող համերգ` նվիրված հայ երգահան, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր մեծն Կոմիտասի 150-ամյակին:

Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները` օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Արմինե Գրիգորյանի կատարմամբ:

Միջոցառման անցկացումը Հառիճի վանքում (7-րդ դար) պայմանավորված է նրանով, որ 1904 թվականին Կոմիտասը եկել է Հառիճավանք ապաքինվելու և գրի է առել 34 նոր երգ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջին մեծ երգչախումբը Կոմիտասը ևս ձևավորել է Հառիճում:

Միջոցառումը կազմակերպում է «Թի ԷՄ Պրոդակշն» ընկերությունը: Մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---