Մխիթարյանը վնասվածք է ստացել «Ռոմա»-«Լեչե» խաղում

Մխիթարյանը վնասվածք է ստացել «Ռոմա»-«Լեչե» խաղում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 29-ին վնասվածք է ստացել «Լեչեի» հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել «Լեչեի» դեմ խաղում:Վնասվածքի լրջությունը պարզ կլինի սեպտեմբերի 30-ին, երբ մեր ավագը կենթարկվի բուժզննության»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա Սերիա-ի 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում դարձել է հաղթական գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Ռոմայի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---