Փաշինյան. Գազի շուկայում պետք է անցնել հաշվարկների ԵՏՄ անդամների ազգային արժույթով 1 հոկտեմբերի 2019 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն ու բարենպաստ պայմաններ ստեղծել ԵՏՄ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար: ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Երևանում ընթացող ԵՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում ունեցած ելույթում: «Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵՏՄ անդամների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների արժույթով: Ազգային արժույթներով գործակցության համար դաշտի ընդլայնումը պետք է լինի մեր առաջնահերթություններիից», - ասել է նա: Նա հավելել է, որ հանդիպման օրակարգում է միասնական ֆինանսական շուկայի ստեղծման հայեցակարգի հարցը: Նա նշել է, որ դա ևս կնպաստի ընդհանուր ֆինանսական տարածքի ստեղծմանն ու ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար պայմաններ ստեղծելուն: Փաշինյանը կարևորել է նաև ԵՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացումը: Ընդլայնված կազմով նիստին կքննարկվեն ԵՏՄ-ի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվության մասին, ԵՏՄ-ի 2020 թվականի բյուջեի մասին, 2020 թվականին ԵԱՏՄ–ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին, ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի մասին, ԵՏՄ բյուջե վճարվելիք բաժնեմասային վճարումների հետ կապված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտքերի մարման կարգը հաստատելու մասին, գազի փոխադրման և անդամ երկրների միջև մատակարարման ոլորտում ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունը ներդաշնակեցնելու մասին և այլ հարցեր։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |