Ծառուկյան. ԱԺ-ն չէ Հրայր Թովմասյանի հեռանալու հարցը որոշողը, ԲՀԿ-ն չի քվեարկի

Ծառուկյան. ԱԺ-ն չէ Հրայր Թովմասյանի հեռանալու հարցը որոշողը, ԲՀԿ-ն չի քվեարկի

PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ասել է, որ Ազգային ժողովը չէ այդ հարցը որոշողը:

«Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել: Նա չի համապատասխանում իր պաշտոնին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ նայելով հիմնական դրույթները, թղթերը, տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ: «Բացի դա՝ ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը», - ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, թե ոչ՝ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---