Մոսկովյան «Արմենիա» ռեստորանը ընդդիմադիրներից հայցով խոշոր գումար կստանա

Մոսկովյան «Արմենիա» ռեստորանը ընդդիմադիրներից հայցով խոշոր գումար կստանա

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի դատավոր Սվետլանա Սամոխվալովան բավարարել է «Արմենիա» ռեստորանի հայցն ընդդեմ ընդդիմադիրների՝ հուլիսի 27-ի բողոքի ակցիայի առնչությամբ: Պահանջները բավարարվել են մասնակի՝ պատասխանող կողմին պարտավորեցրել են տուժող կողմին 241,5 հազար ռուբլի վճարել՝ «Արմենիան» կես միլիոնից ավելի էր պահանջում:

Ըստ «Արմենիայի» ներկայացուցչի, ռեստորանի շաբաթօրյա եկամուտը 155 հազար ռուբլիով թերի է ստացել: Բացի այդ, հուլիսի 27-ին ռեստորանում 40 անձի համար բանկետ պետք է լիներ ավելի քանի 396 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ, գրում է Meduza-ն:

Պատասխանող կողմի փաստաբանները պնդում էին, որ «Արմենիան» չի հիմնավորել, թե ինչու է ստիպված եղել փակել ռեստորանը՝ չէ որ նման հրահանգ իշխանություններից չի եղել: Նրանք նաև նշել են, որ բանկետի գնացուցակի պատճենը չի կարելի վնասների ապացույց համարել:

Փաստաբան Անդրեյ Տամուրկան հաշվարկել է, որ բանկետի յուրաքանչյուր մասնակցին բաժին էր ընկնում 4,3 կգ ուտելիք:

«Մեզ մոտ դա ստանդարտ ճաշացանկ է, չափաբաժինների քաշ: Ճաշկերույթի ցանկը համաձայնեցվել է պատվիրատուի հետ: Բանկետի համար դա շատ չէ»,-ասել է «Արմենիայի» ներկայացուցիչ Հրանտ Խդրյանը:

Ավելի վաղ դատարաններն արդեն բավարարել էին «Մոսգոռտրանսի» և «Ավտոմոբիլային ճանապարհներ» ընկերությունների նմանատիպ հայցերն ընդդիմության դեմ՝ ավելի քան 40 մլն ռուբլի ընդհանուր գումարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---