Երևանի հեռուստաաշտարակի լուսավորությունը կփոխվի

Երևանի հեռուստաաշտարակի լուսավորությունը կփոխվի

PanARMENIAN.Net - Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը կարդիականացվի: Այդ մասին է հայտնել Երևանի քաղաքապետարանիՏեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Նրա խոսքով՝ Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը նախատեսվում է փոխանցել «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքները:

Ինչպես PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, նախատեսվում է փոփոխել հեռուստաաշխատակի գեղարվեստական լուսավորության ձևը, սակայն մինչ այդ Երևանի ավագանու առաջիկա նիստին պետք է որոշում կայացվի համակարգը մասնագիտացված կառույցին փոխանցելու վերաբերյալ:

Երևանի 308 մ բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականին և հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Տեղադրումից հետո համակարգը փաստացի չի սպասարկվել և ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---