Աշոտյան. ԵԱՏՄ գագաթնաժողովը Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանում անցկացվեց

Աշոտյան. ԵԱՏՄ գագաթնաժողովը Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանում անցկացվեց

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին Հայաստան եկած բարձրաստիճան հյուրերը այցելել են Սերժ Սարգսյանի օրոք բացված ԹՈՒՄՈ կենտրոն և Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված օդանավակայանով մեկնել Երևանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը նաև հայտնել է, որ Հայաստանում անցկացված ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը կայացել է Սերժ Սարգսյանի շնորհիվ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է Սարգսյանի օրոք:

«Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռուհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին»,- գրել է Աշոտյանը:

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են նաև 3 հրավիրյալ երկրի ղեկավարներ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---