Տոնոյան. Աննախադեպ զորահավաքային պատրաստության և տեղաշարժերի ցուցանիշներ ունենք

Տոնոյան. Աննախադեպ զորահավաքային պատրաստության և տեղաշարժերի ցուցանիշներ ունենք

PanARMENIAN.Net - Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե ինչպես կգնահատի մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ընթացքը և պահեստազորի մոբիլիզացիան:

«Զորավարժությունները շարունակվում են և կավարտվեն հոկտեմբերի 5-ին: Այս ընթացքը գնահատում եմ շատ բարձր, քանի որ ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ Զինված ուժերի տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ»,- ասել է պաշտպանության նախարարը, հայտնում է Panorama.am-ը:

Տոնոյանը նշել է, որ այս պահին կարող է միայն նշել, որ վերլուծություն է կատարվում, որը կներկայացվի կառավարությանը և անհրաժեշտության դեպքում ԱԺ համապատասխան հանձնաժողովին ու փակ քննարկումներին:

«Վարչապետի ասածով, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ զինված ուժերի թվաքանակին հավասարազոր զորահավաքային ռեսուրս է ներգրավվել, կսահմանափակվեմ»,- հավելել է նա:

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---