Արցախի դրոշով դրոն՝ «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ (վիդեո)

Արցախի դրոշով դրոն՝ «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խմբային փուլի հանդիպումը տեղի «Դյուդելանժի» և Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբի միջև: Խաղի 30-րդ րոպեին մարզադաշտի երկնքում Արցախի Հանրապետությոն դրոշը ծածանող դրոն է հայտնվել:

Խաղը կասեցվել է, իսկ դրոնը կախվել է դաշտի կենտրոնի վերևում: Ադրբեջանական թիմի որոշ ֆուտբոլիստներ փորձել են գնդակով ցած նետել այն, սակայն դա նրանց չի հաջողվել: Հրմշտոց է սկսվել, թիմերը հեռացել են խաղադաշտից, սակայն մի որոշ ժամանակ անց հանդիպումը վերսկսվել է, գրում է Sports.ru-ն:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի առնչությամբ պաշտոնական բողոք է հղել ՈւԵՖԱ-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---