Հենրիխ Մխիթարյանը չի միանա հավաքականին

Հենրիխ Մխիթարյանը չի միանա հավաքականին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հոկտեմբերի 7-ից 10-ը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ազդրի վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հենրիխ Մխիթարյանը: Կառլեն Մկրտչյանը բացակայում է հիվանդության պատճառով:

Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»

Անատոլի Այվազով «Ուրարտու»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Արաս Օզբիլիս, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե», (Ղազախստան)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 29-ին վնասվածք է ստացել «Լեչեի» հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել «Լեչեի» դեմ խաղում:Վնասվածքի լրջությունը պարզ կլինի սեպտեմբերի 30-ին, երբ մեր ավագը կենթարկվի բուժզննության»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---