Էրդողանը ռազմական գործողություն կսկսի Սիրիայում. Պենտագոնը չի մասնակցի 7 հոկտեմբերի 2019 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերս Թուրքիան ռազմական գործողություն է անցկացնելու Սիրիայի հյուսիում՝ Եփրատից դեպի արևելք ընկած տարածքում: Նա հավելել է, որ գործողության նպատակն է մաքրել Թուրքիային սահմանակից սիրիական տարածքները սիրիաբնակ քրդերի ինքնապաշտպանական ուժերից, անվտանգության գոտի ստեղծել այնտեղ և տեղակայել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին: ԱՄՆ աջակցությունն ունեցող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» արաբա-քրդական կազմավորման ներկայացուցիչ Մուսթաֆա Բալին ի պատախան «տոտալ պատերազմով» է սպառնացել Թուրքիային, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սպիտակ տունն իր հերթին հայտարարել է, որ Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է սկսել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո: Վաշինգտոնը հաստատել է, որ Թուրքիայի նախատեսած ռազմական գործողությունը կսկսվի «շուտով»: «ԱՄՆ ուժերը, որոնք հաղթեցին ԻՊ խալիֆաթին, այլևս չեն լինի անմիջական հարևանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: Ընդ որում Սպիտակ տանն ընդգծել են, որ այժմ Թուրքիան է պատասխանատվություն կրելու վերջին 2 տարում ԻՊ բոլոր գերեվարված գրոհայինների համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |