// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի էկոնոմիկան

Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի էկոնոմիկան

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի էկոնոմիկան, եթե վերջինս ինչ-որ գիծ հատի: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, սակայն չի հստակեցրել, թե ինչ գործողությունների համար կարող է պատժել Թուրքիային:

«Ինչպես ես վճռականորեն ասել եմ ավելի վաղ, այժմ ևս կրկնում եմ, որ եթե Թուրքիան ինչ-որ բան անի, ինչը ես ըստ ինձ հատուկ անգերազանցելի իմաստնության, կհամարեմ չափից դուրս, ես ամբողջությամբ կոչնչացնեմ Թուրքիայի էկոնոմիկան, ինչպես նախկինում էլ եմ արել»,-հայտարարել է Թրամփը:

Շուկաներն արագ են արձագանքել ԱՄՆ նախագահի սպառնալիքներին: Հրապարակումից քիչ անց թուրքական լիրայի փոխարժեքը, ըստ MarketWatch-ի, նվազել է 2,31 տոկոսով, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել գործողությունները Սիրիայում: Ըստ սկզբնական պլանի, ասել է Թրամփը, ԱՄՆ զորքերն այնտեղ պետք է մնային 30 օր (ԱՄՆ-ն դաշնակիցների հետ սկսել է ռմբակոծել Սիրիան 2014-ի սեպտեմբերին):

«Մենք մնացինք և ավելի ու ավելի խրվեցինք առճակատման մեջ, որը ոչ մի տեսանելի նպատակ չունի: Քրդերը կռվում էին մեզ հետ, բայց նրանք դրա դիմաց շատ փող ու հանդերձանք են ստացել: Նրանք տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայի դեմ: Ես 3 տարի զսպում էի այդ առճակատումը, բայց հիմա ժամանակն է դուրս գալու այդ անհեթեթ անվերջ պատերազմներից և մեր զինվորներին տուն վերադարձնել: Մենք կկռվենք միայն այնտեղ, որտեղ մեզ դա շահավետ կլինի և միայն հանուն հաղթանակի»,-գրել է Թրամփը Twitter-ում:

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը