Սպիտակ տուն. ԱՄՆ-ն զորքերը չի հանում Սիրիայից՝ տեղափոխում է 8 հոկտեմբերի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի հանում զորքերը Սիրիայից, այլ «զինվորականների մի փոքր մասին» տեղափոխում է այլ ռազմակայաններ: Այդ մասին լրագրողներին ասել են Սպիտակ տանը: Ավլեի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսային շրջաններից: «Դա Սիրիայից զորքերը դուրս բերել չէ, խոսքը զինվորականների ոչ մեծ քանակի տեղափոխման մասին է»,-մեկնաբանել է Թրամփի խոսքերը վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը: Ըստ նրա, խոսքը 50-100,000 ամերիկացի զինծառայողի տեղափոխման մասին է, գրում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ռազմական գործողություն սկսելու մասին և հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր է մոտեցնում Սիրիայի սահմանին: Վաշինգտոնը հրաժարվել է մասնակցել համատեղ ռազմական գործողությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զինծառայողներին Սիրիայի հյուսիս-արևելքից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |