Ալի Ասադովը՝ Ադրբեջանի նոր վարչապետ

Ալի Ասադովը՝ Ադրբեջանի նոր վարչապետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, հոկտեմբերի 8-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել Ալի Ասադովի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում, հայտնում է Interfax.az-ը:

Ասադովի թեկնածությանը կողմ են արտահայտվել ներկա բոլոր պատգամավորները՝ 105:

Ասադովն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին վստահության համար:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Նովրուզ Մամեդովը հրաժարականի դիմում էր ներկայացրել Ադրբեջանի նախագահին:

Մինչ վարչապետի պաշտոնում առաջադրվելը Ալի Ասադովն Ադրբեջանի նախագահի օգնականն էր տնտեսական հարցերով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---