Փաշինյանը նկարահանվում է տեսահոլովակում

Փաշինյանը նկարահանվում է տեսահոլովակում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետևիր, արի՛ Երևան» ստեղծագործության հիման վրա ստեղծվող տեսահոլովակի նկարահանումներին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նկարահանման աշխատանքները սկսվել են՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դրվագները նկարահանվել են հոկտեմբերի 10-ի առավոտյան:

Սա այն ստեղծագործությունն է, որը Մանսուրյանը գրել է Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: «Հետևիր, արի՛ Երևան» երգի տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:

Նվագախմբի կատարմամբ ստեղծագործությունն արդեն ամբողջական ձայնագրված է «Էրեբունի-Երևան-2801» տոնակատարությունների շրջանակում: Նկարահանումներին մասնակցում են 300-ից ավելի երաժիշտ կատարողներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---