«Էրեբունի-Երևան 2801». Երաժշտությունը վարչական շրջաններում կտարբերվի

«Էրեբունի-Երևան 2801». Երաժշտությունը վարչական շրջաններում կտարբերվի

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում, որը նշվելու է հոկտեմբերի 19-ին, մայրաքաղաքի վարչական շրջաններում տարբեր ոճի երաժշտություն կհնչի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Էրեբունի-Երևան 2801» երաժշտությունը՝ ըստ վարչական շրջանների: Ընտրեք ձեր սրտովը»,-ասվում է նրա գրառման մեջ:

Մասնավորապես. Նուբարաշենում ռոք կհնչի, Դավթաշենում՝ ջազ, Ավանում՝ մանկական, Արաբկիրում՝ դասական, Աջափնյակում՝ փոփ-էստրադային երաժշտություն:

Ժողովրդական երաժշտության սիրահարները պետք է այցելեն Էրեբունի, իսկ Կենտրոնում փոփ երաժշտություն կհնչի:

«Մալաթիա-Սեբաստիա՝ էստրադային, Նոր Նորք՝ էլեկտրոնային, Նորք-Մարաշ՝ ազգագրական, Շենգավիթ՝ հեղինակային, Քանաքեռ-Զեյթուն՝ ռետրո»,-նշվում է գրառման մեջ:

«Էրեբունի-Երևան 2801» միջոցառման համար հատկացված 190 միլիոն դրամ բյուջեից 45 միլիոն 840 հազար դրամը տրամադրվել է տոնական բրենդավորմանը (լոգոտիպ, պաստառներ, տեսահոլովակ, ձայնագրություն, վարչական շրջանների համար նախատեսված շապիկներ, գրիչներ և այլն):128 միլիոն 638 հազար դրամ էլ տրամադրվել է 13 միջոցառման համար (12 վարչական շրջաններում, և 1 պաշտոնական միջոցառում):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---