Մարկոս Պիզզելլի. Ինձ բրազիլացի չեմ համարում, հայ եմ

Մարկոս Պիզզելլի. Ինձ բրազիլացի չեմ համարում, հայ եմ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է հավաքականում անցկացրած 11 տարվա մասին՝ նշելով, որ Հայաստանում իրեն շատ լավ է զգում:

«Բոլորն էլ գիտեն, որ ես ինձ որպես բրազիլացի չեմ հաշվում, որպես հայ եմ ինձ հաշվում: Հայաստանն ինձ շատ բան է տվել, հայ մարդիկ ինձ շատ են օգնել: Նման բաները մինչև մահ մոռանալ չեմ կարող»,- ասել է Պիզզելլին:

Խոսելով հավաքականում անցկացրած տարիների մասին՝ ֆուտբոլիստը նշել է, որ չէր սպասում, թե այդքան երկար կշարունակի խաղալ և կարծում էր, որ մեկ կամ երկու տարի անց իրեն կփոխարինեն:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև հիշել է Մոլդովայի դեմ 2008-ին անցկացրած առաջին խաղը և այդ խաղում իր խփած առաջին գոլը: Պիզզելլին առանձնացրել է իր կարծիքով լավագույն հայ ֆուտբոլիստների եռյակը՝ Արազ Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան ու Յուրա Մովսիսյան:

Մարկոս Պիզզելլին ծնվել է 1984-ին Բրազիլիայում: Այժմ նա ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականում և ղազախական «Ակտոբե» թիմում: Հայաստանում ֆուտբոլային կարիերան Պիզզելլին սկսել է 2006-ից՝ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---