Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման 60 ծրագիր կիրականացվի 356 շահառուի համար

Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման 60 ծրագիր կիրականացվի 356 շահառուի համար

PanARMENIAN.Net - 2019 թվականին Հայաստանի 10 մարզում նախատեսված է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 60 ծրագիր` 90 մլն ՀՀ դրամի սահմաններում: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ մինչ օրս իրականացվել է 48 ծրագիր, որից 8-ը դեռևս ընթացքի մեջ է: Ծրագրերում ընդգրկվել են 356 շահառու՝ 47 համայնքներից, շահառուներից 26-ը՝ հաշմանդամություն ունեն: Մեկ ծրագրի առավելագույն արժեքը 1,5 մլն դրամ է:

Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

Նախարարության հաղորդմամբ՝ ծրագրերի շրջանակում իրականացվել են մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, միջհամայնքային, ներհամայնքային ճանապարհների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, գերեզմանատների ցանկապատման և բարեկարգման աշխատանքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---