Բիլ Գեյթսը $700 մլն կհատկացնի մահացու հիվանդությունների դեմ պայքարի համար

Բիլ Գեյթսը $700 մլն կհատկացնի մահացու հիվանդությունների դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, Մայքրոսոֆթ ընկերության նախագահ Բիլ Գեյթսը $700 մլն կհատկացնի մահացու հիվանդությունների դեմ պայքարի համար, որոնք ամեն տարի միլիոնավոր մարդկանց կյանք են խլում: Մասնավորապես, միջոցները կծախսվեն ՄԻԱՎ-ի դեմ իմպլանտի, տուբերկուլոզի դեմ պատվաստանյութի և մալարիա տարածող մոծակներից պաշտպանող նոր սերնդի ցանցերի ստեղծման համար:

Ըստ Գեյթսի, էքսպերիմենտալ տեխնոլոգիաները կարող են նոր զենք դառնալ գլոբալ պայքարում, գրում է Forbes.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Դրանց թվում է լուցկու չափի իմպլանտը, որը կարող է 1 տարի պաշտպանել ՄԻԱՎ-ով վարակվելուց: Այն մշակում է Merck & Co ընկերությունը: Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամը դեռևս 2016-ին $140 մլն էր փոխանցել մեկ այլ նմանատիպ նախագծի:

Գեյթսերի հիմնադրամը միջոցները կփոխացնի ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին: Գումարը կփոխանցվի 3 տարվա ընթացքում: Այդպիսով, Գեյթսերի ընդհանուր նվիրատվությունները 2002-ից ի վեր կկազմեն գրեթե $3 մլրդ:

Բիլ և Մելինդա Գյեթսերի կարողությունը կազմում է 106 մլրդ դոլար: Նրանք միջոցներ են հատկացնում հիմնականում առողջապահությանը և աղքատության վերացմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---